-
12.12.2020|
12:52
Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, «ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ»:
-
12.12.2020|
11:38
Ոչ կառավարական Amnesty International կազմակերպությունը դեկտեմբերի 10-ին կոչ է արել անկախ հետաքննություն սկսել՝ գտնելու ռազմական հանցագործությունների մեղավորներին, որ գործվել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում:
-
12.12.2020|
11:34
Հինգշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընդունեց հաղթանակի շքերթը Հայաստանի դեմ պատերազմում: Բաքվում Էրդողանը նորից հայտարարեց, որ Հայաստանին անհրաժեշտ է փոխել իշխանությունը, առաջարկեց ստեղծել տարածաշրջանային համագործակցության միջազգային խումբ, որին կարող է մասնակցել նաև Հայաստանը:
-
11.12.2020|
19:42
Բաքվում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած ռազմական շքերթը վիրավորանք էր ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի, այլ նաև նրա դաշնակից Ռուսաստանի Դաշնության համար: Այս մասին հայտարարություն է տարածել «Լազարյան ակումբ»-ի խորհուրդը:
-
11.12.2020|
14:09
ԱԱԾ-ն Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում ադրբեջանցու է ձերբակալել։ «Ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը, այդ մասին ստացվել են օպերատիվ տվյալներ, որոնողական աշխատանքների արդյունքում անձը հայտնաբերվել է»՝ հաղորդեցին ԱԱԾ-ից:
-
11.12.2020|
02:55
Արա Կարախանյանը մասնակցել է Արցախյան առաջին և վերջին պատերազմներին։ 17 տարեկանում կամավորագրվել է և Շուշիի ազատագրման մարտերում օգնել մեր ռազմիկներին։ 1993 թվականի նոյեմբերից մինչև 1994 թվականի փետրվարը պատերազմել է Քարվաճառում։ Այնուհետև՝ մինչև 1995 թվականի մայիսը‚ մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանությանը։
-
11.12.2020|
01:17
Երբ դեռ ամիսներ առաջ մեր թերթում տպագրեցինք «Բանակում «ռեստորանի» վերածված ճաշարանները պատրա՞ստ են կերակրելու խրամատում կռվող զինվորին» վերտառությամբ լուրը, իշխանական լրատվամիջոցները, նիկոլապաշտ «զոմբիներն» ու հայտնի ՊՈԱԿ-ի «ֆեյքերը» մեկը մյուսի հետևից սկսեցին հարձակվել մեզ վրա, թե ինչու՞ եք չուզվորություն անում, ի՞նչ վատ է, որ զինվորները ելակ ու «տրյուֆել» են ուտում:
-
10.12.2020|
22:29
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում հնարավոր է վեցնյակի հարթակ ստեղծել համագործակցության զարգացման համար:
-
10.12.2020|
22:28
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնն արձանագրել է թուրքական ռազմական ուժերի նոր շարասյան մուտքը Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգ:
-
10.12.2020|
22:26
Դեկտեմբերի 10-ին ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է 5-րդ բանակային զորամիավորում։ Զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Սերյոժա Ստեփանյանը նրան է ներկայացրել զորամիավորման խնդիրները, հետպատերազմյան ծառայողական առօրյան ենթակա ստորաբաժանումներում, նախանշել առաջիկա անելիքները: